211652_close_icon
views-count1576 դիտում article-date 23:56 16-01-2021

Ցուցահանդես և շնորհանդես՝ Նկարիչների միությունում․ ներկա են լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարարը

«Կամք, Իմաստություն, Սեր» խորագիրը կրող թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 15:00-ին Նկարիչների միության մեծ սրահում: Այս մասին տեղեկացնում է «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն։ Միջոցառման ժամանակ տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը։ Ցուցադրվելու են Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների (այդ թվում՝Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունները։ Կլինեն երաժշտական համարներ, տեղի կունենա ավանդական գինեձոնի արարողություն: Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 21-ը: Միջոցառմանը ներկա են լինելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և հյուրեր: Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի աջակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր