211652_close_icon
views-count13177 դիտում article-date 18:04 18-03-2024

Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Իմ հայրենիք» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես մրցույթ-փառատոն․ ցուցադրվել է մոտ 570 աշխատանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 18-ին, Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Իմ հայրենիք» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես-մրցույթ փառատոնը։

Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Զաքարյան» արվեստի դպրոցը՝ հանձինս ղեկավարներ Վարդան Զաքարյանի, Հայկուհի Կարապետյանի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 30 արվեստի դպրոց, ցուցադրվել է մոտ 570 աշխատանք։

Խորագիրը ընտրվել է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության պահպանման և հայրենիքի շենացման գործում իրենց ներդրումն ունենալու համար։

Ցուցահանդեսին աշխատանքներ են ներկայացրել նաև Արցախից տեղահանված այն երեխաները, ովքեր իրենց նկարները շրջանակներից հանել են Արցախից բերել այստեղ, ինչպես նաև կան հատուկ կարիքով երեխաների աշխատանքներ։ Լավագույն աշխատանքները ներկայացնողները պարգևատրվել են և մեդալներով և պատվոգրերով։

Հետագայում նախատեսվում է ունենալ նման ցուցահանդեսներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ 

Ցուցահանդեսին ներկա էին ՝ «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ՝ Սեյրան Չիլինգարյանը, զինվորական հոգեբան ՝ Քրիստինե Պետրոսյանը, ում որդին ևս ներկայացնում էր իր աշխատանքները, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հյուրեր և արվեստով հետաքրքրված մի շարք անձինք։ 

«Զաքարյան» արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Զաքարյանը «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգևատրվեց «Հայապահպանության» հուշամեդալով։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր