211652_close_icon
views-count12377 դիտում article-date 15:04 16-01-2021

Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար

Հայազգի Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է[url=https://buildbackbetter.gov/press-releases/president-elect-joe-biden-and-vice-president-elect-kamala-harris-announce-additional-members-of-white-house-staff-5/?fbclid=IwAR0KpsZWbyBkhYazlb68j0D_fIrcE1Hj9kwJmFB3dyibRmGTUiUwhlqNUHs] buildbackbetter.gov[/url] կայքը: Հայկ Հաջինազարյանը վերջերս աշխատել է Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի քարոզարշավի մամուլի քարտուղար, իսկ մինչ այդ նույն քարոզարշավում համակարգել է հաղորդակցությունը Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում: Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր Կապիտոլիումում, նախ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ: Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում:

Նմանատիպ նյութեր