49005 դիտում
15:35 11-10-2018
Արտակարգ դեպք Երևանում. «Թումո» կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ հասարակության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի և ավտոտրանսպորտային բաժնի վարիչի տեղակալի միջև. նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի բակից միմյանց հետ վիճաբանելու և միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Էդուարդ Բադոյանը և 32-ամյա Միսակ Վարդանյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Է. Բադոյանն աշխատում է Ազգային ժողովի հասարակության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, իսկ Մ. Վարդանյանը՝ Ազգային ժողովի ավտոտրանսպորտային բաժնի վարիչի տեղակալ։
Նշված անձինք հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: