4-րդ զորամիավորման վարչակազմում և նրա ստորաբաժանումներում անցկացվում են պատրաստության գործընթացի վերահսկման և հրամանատարներին գործնական ցուցումներ տալու աշխատանքներ
Նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը` ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ, 4-րդ զորամիավորման վարչակազմում և ենթակա ստորաբաժանումներում իրականացնում է պատրաստության գործընթացի վերահսկման և հրամանատարներին գործնական ցուցումներ տալու աշխատանքներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության կայքից։