211652_close_icon
views-count1087 դիտում article-date 19:46 19-02-2025

«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով

Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի դեպ, այն, անկասկած, նախանձ էր առաջացրել ԱՄՆ  նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում, որը փորձում էր «3+3» ձևաչափի փոխարեն առաջ տանել «3+1» ձևաչափը, այսինքն՝ անդրկովկասյան 3 երկրները և Բայդենի մարդիկ, որոնք փորձելու էին ղեկավարել նրանց», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։ Լավրովը պաշտպանել է պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։

Լավրովը նաև ընդգծել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակում դռները բաց են։

Նմանատիպ նյութեր