1828 դիտում
10:02 16-01-2021
«Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ մեր ՎԵՐՋԻՆԸ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։
Վերջին, ամենաուշագրավ փաթեթավորումն արել էր Թուրքիայի նախագահը իր 6-ակողմ «պլատֆորմի» առաջարկով, որտեղ Հայաստանին «մեծահոգաբար» տեղ է առաջարկվում՝ «խելոք պահելու» դիմաց։
Այո, տարածաշրջանային ինտեգրված պլատֆորմների օրինակներ կան՝ Բենիլյուքս, Մերձբալթիկա, Պիրենեյներ, Սկանդինավիա։
Մարդ, ով իրեն հայ է համարում, որքան տգետ կամ միամիտ պետք է լինի, որ հավատա Հարավային Կովկասի նման հեռանկարին՝ Հայաստանի արժանապատիվ գոյությամբ։
Մոռացե’ք։ Մեր տարածաշրջանն անգամ Բալկաններ չեն, որ նման հույսեր ունենաք։
Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ստեղծված իրավիճակում ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն եւ Արցախի վերջնական հայաթափում։
6 երկրների շարքում մեզ վերապահված է լինելու միայն վերջին հորիզոնականը։
Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ մեր ՎԵՐՋԻՆԸ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր...
Posted by Armen Ashotyan on 2021 թ. հունվարի 15, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
910 դիտում
13:39 21-03-2024
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
901 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21373 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու