211652_close_icon
views-count910 դիտում article-date 13:39 21-03-2024

Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան

Չխճճելու ու չխճճվելու համար կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը՝ այն ինչ գտնվում է  միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, ՀՀ-ինն է, և որևէ մեկը չի կարող և չի պատրասվում հանձել որևէ հողակտոր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այն ինչ դուրս է, ուրեմն դուրս է գտնվում։ Ինչ վերաբերվում է չհամաձայնեցված քարտեզներով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին գնալուն, վարչապետն էլ նշեց, որ քարտեզը ինքնին մեր տպավորությամբ քարտեզը չի,  տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն տարբեր թվականների որոշ՛ումներ ու իրավական հիմքեր գոյություն ունեն, որոնցով ձևավորվել են խորհրդային սահմանները, և որոնք Ալմա Աթայի հռչակագրով պետք է դառնան մեր պետական սահմանները»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այդ գործընթացում՝ առաջ են ընթանում հաշվի առնելով բոլոր ռիսկերը։
«Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, մենք չենք ասում, որ ոչ ռիսկային ճանապարհով ենք առաջ գնում»,- ասաց խմբակցության քարտուղարը։

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ավելացրեց, որ քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել հենց բանակցությունների ընթացքում։

«Քարտեզները անընդհատ փոփոխման կարիք են զգում, որովհետև կարող  գետի հուն փոխվել, սարի հետ կապված խնդիրներ փոխվեն, դեմարկացիայի հետ կապված խնդրով պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում։ Այս ընթացքում թեման ոչ այնքան քարտեզն է, այլ այն շահարկումները, որ  Հայաստանը իր տարածքներից է զիջում, Հայաստանը զիջելու ոչինչ չունի, ՀՀ իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել  երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա Աթայի հռչակագրով, ապա դա էլ պետք է ունենա իր քարտեզը։ Շատ է շահարկվում, որ մեր մենք գնում ենք միակողմանի խնդիրների լուծման ճանապարհով, բացարձակապես նման բան չկա, դա միակողմանի չի կարող լինել, մենք դեռ անցնելիք ճանապարհ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր