211652_close_icon

Հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count4378 դիտում article-date 10:05 16-01-2021
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումներ կատարած անձանց զգալի մասը ժամանակին չեն վճարում վարչական տույժերը: Արդարադատության նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2019-2020 թթ. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտման մասով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի: Ոլորտի լիազոր գերատեսչությունը՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր