Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Գեներալների գյուղում հրկիզել են Mercedes-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արմավիրի մարզում կասկածելի հանգամանքներում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների հրդեհման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 06:00-ին ոստիկանության Վաղարաշապի բաժին ահագանզ է ստացվել, որ Հայկաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաների ապակիները կոտրել են, որից հետո հրկիզել են ավտոմեքենաները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մնացականյանի և հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սահակյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ ժամը 05:00-ի սահմաններում անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում, հրկիզել է 36-ամյա Սոս Հակոբյանի տան դիմաց կայանված, նրան պատկանող Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաները:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենան հրկիզողին հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվում է նաև վնասի չափը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի