211652_close_icon
views-count18703 դիտում article-date 20:09 08-09-2019

Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, սեպտեմբերի 6-ին և 7-ին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղի են ունեցել ավտոմեքենաներից միանգամից մի քանի գողության դեպքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 6-ին, ժամը 10:15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված Volkswagen Touareg մակնիշի 77 GA 107 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. դրամի վնաս: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել նշված վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Պ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 5-ի ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված իր Porsche Cayenne մակնիշի 90 OT 909 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով, Անդրանիկ Պ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ճ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 02:00-ից մինչև ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, Խորենացի փողոցի թիվ 36 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող BMW մակնիշի 55 NN 105 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը գողացել են, իսկ ավտոմեքենայի սրահից՝ անվտանգության բարձիկի համակարգը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 350 հազ. դրամի վնաս: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նշված վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Նարինե Կ.-ն և հայտնել, որ նույնը օրը, ժամը 03:00-ից մինչև ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կիևյան փողոցի 9 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Lexus 36 FX 389 համարանիշի ավտոմեքենայի կողային երկու հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. դրամի վնաս: Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նշված վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Ա.-ն և հայտնել, որ նույնը օրը, ժամը 11:45-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Փափազյան փողոցում իրեն պատկանող Kia մակնիշի 70 QՍ 170 համարանիշի ավտոմեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայականը, զինվորական գրքույկը և անձնագիրը: Գ. Շամշյանի տեղեկություններով,Գրիգոր Ա.-ն աշխատում է Երւանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես վաճառքի գծով պատասխանատու: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 29-ամյա Ներսես Ղ.-ն և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք, իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 17 NO 077 համարանիշի ավտոմեքենայի թափարգելի նիկելապատ դետալները գողացել են: Նմանատիպ դիմում է գրել նաև ոստիկանության Մալաթիայի բաժին նշված վարչական շրջանի բնակիչ, 82-ամյա Սերյոժա Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք, գողացել են Mercedes մակնիշի 72 GG 707 համարանիշի ավտոմեքենայի առջևի թափարգելի նիկելապատ դետալները: Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մ.-ն, և հայտնել, որ նույնը օրը, ժամը 18:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք՝ իրենց շենքի բակում կայանված, իր մորը՝ 57-ամյա Մարինե Մ.-ին պատկանող Mercedes մակնիշի 64 NN 618 համարանիշի ավտոմեքենայի հայելիները գողացել են: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Գևորգ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք, Զաքյան փողոցի թիվ 5 շենքի 2-րդ մուտքի դիմաց կայանված, Porsche Cayenne մակնիշի 01 TT 100 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ Տիգրան Թամամյանին, իսկ նրա ավտոմեքենան հանցագործների համար կարծես դարձած լինի մեղրի կարաս. մի քանի անգամ Տ. Թամամյանի այդ մեքենան արդեն թալանվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված բոլոր գողությունների փաստերով տարածքային ոստիկանության բաժինների հետաքննչական բաժանմունքներում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր