2050 դիտում
16:30 15-01-2021
ԼՂ զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը մինչ մարտի 1-ը կներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը. կապահովվեն բոլոր պետությունների շահերը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցերով աշխատանքային խումբը պետք է մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի միջազգային փոխադրումների կազմակերպման համար տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկ: Այս մասին ուրբաթ օրը ավանդական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն պետք է հավաքվի մինչև այս ամսվա վերջ, և մինչև այս տարվա մարտի 1-ը ներկայացնի միջոցառումների ցուցակ, որոնք վերաբերում են միջազգային տրանսպորտի կազմակերպման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը և կառուցմանը», - ասել է նա:
Ըստ Զախարովայի, ենթադրվում է, որ աշխատանքի առանցքային ոլորտներում կստեղծվեն փորձագիտական ենթախմբեր, որոնք կզբաղվեն բովանդակային հարցերով:
«Կասկած չկա, որ այդ նախագծերի իրագործումից կշահեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, և՛ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կապահովվեն բոլոր պետությունների շահերը: Մասնավորապես, Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային մուտքի հնարավորություն կունենա դեպի Ռուսաստան և Իրան, տրանսպորտային հաղորդակցությունը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով», - եզրափակել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում անցկացվել են եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
850 դիտում
18:52 19-05-2015
Գերագույն Ռադայի սակագների հարցերով աշխատանքային խումբը հայց կներկայացնի գլխավոր դատախազություն
Այս բաժնից
1060 դիտում
21:00 22-11-2024
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
769 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
1003 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո