Գերագույն Ռադայի սակագների հարցերով աշխատանքային խումբը հայց կներկայացնի գլխավոր դատախազություն
Ուկրաինայի «Բատկիվշչինա» ֆրակցիայի ղեկավար Յուլիա Տիմոշենկոն մայիսի 18-ին կայացած բրիֆինգին հայտարարել է, որ Գերագույն Ռադայի սակագների հարցերով աշխատանքային խումբը հայց կներկայացնի գլխավոր դատախազություն՝ գազի և ջերմության բարձրացված սակագների ձևավորման ժամանակ թույլ տված չարաշահումների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, աշխատանքային խմբի կողմից հաստատվել են բավական զգալի չարաշահումներ՝ գազի և տաք ջրի սակագները սահմանելիս: