211652_close_icon
views-count271 դիտում article-date 11:03 24-09-2026

Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:

ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը: Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձ են կատարել նաև ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի։

Նմանատիպ նյութեր