1624 դիտում
21:12 14-01-2021
Փորձելով թրջոց դնել Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա շառաչյուն ապտակից հետո դավադիր ստահակի կապտած թշերին, նա անգամ որպես ենթադրվող մասնագետ որակազրկվեց
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամենասկզբից եմ զգուշացրել, որ դավադիր ստահակի հետ աշխատելու համաձայնություն տվող մարդիկ բարոյազրկվում են եւ հենց այդ պահից դառնում շարունակվող ազգային աղետի հանցակից։ Նրանք սկզբից մահանում են որպես հայ, հետո որպես մարդ, եւ ահա, արդեն ընթացքում, մահանում են որպես մասնագետ։
ԱԳ նախարարի պաշտոնին ցատկած անձը դրա ամենավառ ապացույցն է։ Փորձելով թրջոց դնել Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա շառաչյուն ապտակից հետո դավադիր ստահակի կապտած թշերին, նա անգամ որպես ենթադրվող մասնագետ որակազրկվեց։
Բացատրեմ՝
1. Եթե ստահակը ճիշտ էր` ումի՞ց եք վախենում. բա պարզ ճակատով պաշտպանեք հայրենիքի դավաճանության հանցակից լինելու դիմաց Ձեզ պաշտոնի նշանակած վիժվածքին։
2. Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր, որով փորձում են մաքրել դավաճանի անթիվ-անհամար чп-ների կեղտոտ հետքերը։
3. Զավեշտալին այն է, որ վիժվածքի մի տեղը փրկելու համար դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի ԱԳՆ-ին փաստացի մեղադրում է դավաճանի խոսքերը «կոնտեքստից կտրելու» մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ամենասկզբից եմ զգուշացրել, որ դավադիր ստահակի հետ աշխատելու համաձայնություն տվող մարդիկ բարոյազրկվում են եւ հենց այդ...
Опубликовано Hayk Mamijanyan Четверг, 14 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
189545 դիտում
18:17 13-01-2015
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ռուս ժամկետային զինծառայող ստահակի կողմից կատարած ոճրագործությունից. 18+
11999 դիտում
16:34 14-01-2015
Լարված իրավիճակ՝ Գյումրիում. քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են ռուս ժամկետային զինծառայող ստահակի հանձնումը
Այս բաժնից
280 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
244 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան