ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու ավտոմեքենան. այս անգամ ստահակի թիրախում «Lexus»-ն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցի փողոցում ավտոմեքենա են թալանել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ղ. Փարպեցի 11Ա շենքի բակում կայանված քաղաքացու «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լևոն Ա.-ին:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես են թալանում քաղաքացու «Lexus»-ը: Տեսանյութն արձանագրվել է տեսախցիկի կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։