211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «ստահակի» կողմից վրաերթի ենթարկված շան կյանքը հերթական անգամ փրկել է Հայաստանի ազգային հավաքականի սիրված ու ճանաչված ֆուտբոլիստը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count40342 դիտում article-date 21:58 20-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մոտ 1 շաբաթ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սևանի փողոցում բնակիչները ականատես են եղել, թե ինչպես է «ուղեղից թոփալ» մի վարորդ, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենա, վրաերթի ենթարկում փողոցում հայտնված շանը և նրան թողնելով անօգնական՝ հեռանում է։ Բնակիչները օգնության են հասնում անօգնական շանը ու տեղում պարզվում է, որ շունը կոտրվածքներ է ստացել ոտքերի շրջանում և նրան անհապաղ պետք է բժշկական միջամտություն։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պատրաստակամություն է հայտնում հերթական անգամ օգնության ձեռք մեկնել ու հոգալ շանն անհրաժեշտ բուժօգնության համար պահանջվող ողջ ծախսը։
Ֆուտբոլիստը վիրավոր շանը իր ավտոմեքենայով տեղափոխում է Դավիթաշենում գործող «Vet Home» կլինիկա, որտեղ էլ բժիշկների միջամտության շնորհիվ հնարավոր է լինում փրկել շան կյանքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սա առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլիստ Դ․ Մանոյանի կողմից փրկվում են բազմաթիվ ընտանի կենդանիներ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր