211652_close_icon
views-count3024 դիտում article-date 16:11 14-01-2021

Նշվել են երեխաներին անհետաձգելի բուժօգնություն պահանջող ախտանիշները

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին [url=https://www.instagram.com/doctor_komarovskiy/]Instagram[/url]-ի իր էջում թվարկել է, թե երեխաների մոտ որ ախտանիշներն են պահանջում անհապաղ բժշկական օգնություն: Նա նշել է, որ երեխաների մոտ որովայնի ցավը շատ դեպքերում վտանգավոր չէ և, որպես կանոն, տեղայնացված է կենտրոնական շրջանում: Բժշկի խոսքերով ՝ վտանգավոր են այն դեպքերը, երբ ցավը տեղայնացված է աջ միջկողային շրջանում և զուգորդվում է մաշկի ուժեղ գունատությամբ, քրտնարտադրությամբ, մարսողության խանգարմամբ, ջերմությամբ, ցանի կամ քնկոտության հետ: Այս դեպքում Կոմարովսկին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ դիմել բժշկի, իսկ մինչ բժշկի այցը՝ խուսափել երեխային կերակրելուց:

Նմանատիպ նյութեր