4270 դիտում
18:53 30-11-2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ. ՄԻՊ
Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/28/102526/]«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում[/url] կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ:
Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկտամամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:
Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով պայմանավորված նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը և հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում:
Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը:
[b]ՄԻՊ աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3021 դիտում
16:11 14-01-2021
Նշվել են երեխաներին անհետաձգելի բուժօգնություն պահանջող ախտանիշները
2106 դիտում
13:27 22-10-2015
Երդման արարողություն Փոքր Մհեր Կրթահամալիրում
Այս բաժնից
580 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
709 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
460 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին