34997 դիտում
10:38 11-01-2021
Դաժան ու ողբերգական դեպք Էջմիածնում․ բնակարանում առաջացած հրդեհի հետևանքով ամուսինը մահացել է, կնոջը տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատը կանչով մեկնել է Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի 22 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած և վիրավոր քաղաքացիների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակ է բռնկվել նշված տան ննջասենյակում, ինչի հետևանքով 86-ամյա Գեորգի Մամիկոնյանը մահճակալում պառկած մահացել է, իսկ նույն տան բնակիչ 84-ամյա Սվետլանա Խաչատրյանը «ծխից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ի․ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածը ամուսիններ են։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+