78544 դիտում
10:32 13-01-2019
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում խոշոր հրդեհի հետևանքով ընտանիքի անդամներից մեկը մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրաւգրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 3, թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Ժամենել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ հրդեհ է բռնկվել թիվ 114 տանը, որտեղից ձեռքի և ուսի շրջանում այրվածքներով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ, 28-ամյա Իզաբելլա Խաչատրյանը, 21-ամյա Լիաննա Խաչատրյանը, 51-ամյա Նորայր Խաչատրյանը, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջները, մարելով կրակը, բնակարանի շքամուտքի հատակին հայտնաբերել են 82-ամյա Հրաչիկ Խաչատրյանի այրված դին:
Մինչ հիվանդանոցներ տեղափոխելը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները և ԱԻՆ հոգեբան Հուսիկ Խանումյանը օգնություն են ցուցաբերել վիրավորներին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ինչպես նաև դատական բժիշկը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ներկայացուցիչները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հանձնարարականով ժամանել են նաև թաղապետարանի համապատասխան բաժինների ծառայողները:
Տեղում են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո, որոնք նշանակվել են քննիչի կողմից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
16384 դիտում
15:07 01-11-2016
Երևանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. ընտանիքի 4 անդամներից մեկը մահացել է