3200 դիտում
23:12 08-01-2021
Եթե հանկարծ պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մեր տեղը խրամատներում է լինելու. Տավուշի թեմի առաջնորդ
Ես բոլորի նման համացանցից և մամուլից եմ տեղեկացել այն լուրերին, թե Տավուշի մարզից առաջիկայում նույնպես տարածքներ պետք է հանձնվեն: Այդ լուրերն, արդեն իսկ, պաշտոնապես հերքվել են մարզպետի կողմից, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դրանք կառավարական ամենաբարձր մակարդակով նույնպես չեն հերքվում, որովհետև հասկանում եմ, որ այսպիսի պարագայում միայն մարզպետը չէ, որ պետք է հերքում տարածի, [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/08/6324/1126217]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Իշխանությունների կողմից որևէ տեսակի անդրադարձ խնդրի վերաբերյալ, կարծես թե չկա, և ես հասկանում եմ, որ հարցի վերաբերյալ տարընթերցումները, տարաձայնությունները կամ անհանգստությունները, հավանաբար, հենց այստեղից են ծնվում»,- նշել է նաՄարզի հոգևոր առաջնորդը նկատել է՝ այս պահին մարզում որևէ նման շարժ իրենք չենք արձանագրել և չեն տեսնում. «Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք գյուղապետերի հետ, խոսում ենք, փոխանակվում մեր ունեցած տեղեկություններով նաև մարզպետի, մարզում տեղակայված զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Հենց այսօր ես եղել եմ Կիրանց գյուղում, հանդիպել և զրուցել եմ բնակիչների հետ: Նորից եմ կրկնում՝ այս պահին նման շարժ չկա, բայց այսօր էլ ասել եմ՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, նման բան տեղի ունենա, ու պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մենք հստակ գիտենք, որ մեր տեղը խրամատներում է լինելու», -ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/08/6324/1126217]սկզբնաղբյուրում[/url]։
Նմանատիպ նյութեր
5761 դիտում
09:50 23-06-2016
Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ՌԴ-ն կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. «Ժամանակ»
1594 դիտում
17:19 16-04-2022
Այս օրերը դավաճանության և ուրացումի, մեր ինքնության վաճառքի օրեր են. Տավուշի թեմի առաջնորդ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ