211652_close_icon
views-count46986 դիտում article-date 10:47 08-05-2016

Արցախում առաջնագիծը պահող զինվորն ասում էր. «Մեկ անգամ, եթե լինեք խրամատներում, կթարգեք ձեր մուտիլովկաները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողություններից հետո ողջ հայությունը մեկ բռունցք դարձած թիկունք կանգնեց արցախցուն, սառաջնագծում գտնվող ժամկետային զինծառայողներին ու պաշտպանության բանակի սպաներին: Սփյուռքից և Հայաստանից չէր դադարում առաջին անհրաժեշտության պարագաների օգնության տրամադրումը: Ստեփանակերտի մի քանի պահեստներում կուտակված սննդամթերքը գրեթե ամեն օր ուղարկվում է առաջնագիծ՝ զինվորներին, ինչպես նաև Արցախից առաջնագիծ գնացած կամավորների ընտանիքներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ մարդիկ, զարկ տալով իրենց բութ ուղեղին, համացանցում տեղեկություններ էին տարածում, թե իբրև օգնությունը տեղ չի հասնում, մինչդեռ, եթե նրանք գոնե մեկ անգամ բարեհաճեն այցելել Արցախ, ապա, երևի, կհամոզվեն, որ իրենց գրած «ստատուսներն» ու տեղեկությունները «օդ են»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ խրամատներում իրենց ծառայությունը կատարող հերոս առյուծ-տղերքն ասում էին. «Մենք լավ էլ տեղեկացված ենք, որ ինչքան օգնություն ա գալիս Ստեփանակերտ ու հավատացեք, ժողովուրդ՝ էդ ամենը ճշգրիտ ձևի հասնում ա մեզ՝ խրամատներ»: Նույնիսկ կատակում էին՝ ասելով. «Էնքան շատ ա, որ որոշ սննդատեսակներ փչանում են: Մենք մենակ մի քիչ նեղվում ենք ներքնաշորերից, քանի որ, գիտեք՝ խրամատում չես կարող լոգանք ընդունել, բայց գոնե հետևում ենք մեր սանիտարահիգիենիկ պայմաններին: Ընենց, որ, ժողովուրդ ջան, էդ կեղծ ստատսուսներին ու քոմենթներին արհամարհեք, իսկ դրանք գրողներին մենք համարում ենք սրբապիղծներ, քանի որ թող մի անգամ գային Արցախ, գային խրամատ՝ սոված, լավ ուտացնեինք իրենց, ու կհամոզվեին, որ ինչի համար են մոտիլովկաներ անում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնականում առաջնագիծ՝ զինվորին ուղարկվում է ծխախոտ, սուրճ, շաքարավազ, պահածոյացված հավի, տավարի, խոզի միս, քաղցրավենիք: Իսկ արդեն կարելի է լուծված համարել նաև խմելու ջրի հարցը, քանի որ արդեն կուտակվել է մեծ քանակի ջուր՝ «Նոյ», «Ապարան», «Սիս», «Գառնի» և այլն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր