211652_close_icon
views-count5695 դիտում article-date 09:50 23-06-2016

Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ՌԴ-ն կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, առաջին հերթին ցույց է տվել իր շահը՝ ուղերձ հղելով աշխարհին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Թեև Մոսկվան ձևականորեն հայտարարում է, որ կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը, բայց իրականում նոր ստատուս քվոն նշանակում է նոր անորոշությունը, որը Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ձեռնտու չէ Ռուսաստանին: «Եթե այդ շրջանները (նկատի ունի ազատագրված վիճելի տարածքները-խմբ) հանձնվեն (Ադրբեջանին), Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Արդբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձնումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չէ Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկեր»,-ասում է Սերգեյ Մարկեդոնովը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր