211652_close_icon
views-count1045 դիտում article-date 14:05 17-11-2026

Արջին քոթոթների հետ նկատել են Ջերմուկի փողոցներում. ՇՄՆ-ն զգուշացնում է պահպանել անվտանգության կանոնները

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։

Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։

Հորդորում ենք պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

 Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից։
 Մի՛ կերակրեք կենդանիներին և մի՛ փորձեք գրավել նրանց ուշադրությունը։
 Պահպանե՛ք հանգստություն, մի՛ վազեք և մի՛ կատարեք կտրուկ շարժումներ։
 Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն։
 Հատկապես զգո՛ն եղեք ձագերի առկայության դեպքում։ Մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։
 Մի՛ հավաքվեք կենդանիների շուրջ և մի՛ փակեք նրանց հեռանալու ճանապարհը։

Հիշե՛ք՝ վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ։

 

Նմանատիպ նյութեր