1963 դիտում
18:35 13-09-2023
Ներում-բեկում չի լինելու․ Եթե պարզվի որևէ պաշտոնյա աշխատողին տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ Փաշինյան. news.am
News.am-ը գրում է․ Եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, թե իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում են գնալ նախընտրական հանդիպումների։
Վարչապետը հանրապետության ամենաբարձր ամբիոնից զգուշացրեց՝ ներում-բեկում չի լինելու։
«Ուզում է՝ իշխանության հանրահավաքին տանի, ուզում է՝ ընդդիմության, որտեղ ուզում է՝ տանի, այդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, երբ պարզվի, նա կդադարի լինել իմ հարազատ մարդը՝ մեկ, և կազատվի աշխատանքից՝ երկու: Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, այս հարցուպատասխանը վերջինը չէ, հետո կասեք, կգանք, կանդրադառնանք»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
1426 դիտում
07:31 05-07-2024
Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1441 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ