Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է մեր անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ, երբ «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվեց մեր հերոս Ալբերտի լուսանկարը՝ տարածքի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, ինչպիսի աղմուկ բարձրացրին տարբեր շրջանակներ՝ փորձելով շահարկել այս չափազանց զգայուն թեման։ Ընդ որում՝ առանց անգամ մտածելու, թե ինչ հույզեր ու ապրումներ կարող են ունենալ հերոսի ծնողներն ու հարազատները։
Ի տխրություն այդ շրջանակների՝ տեղեկացնեմ, որ վաղը Երևանի քաղաքապետը հանդիպելու է մեր հերոսի հոր հետ՝ քննարկելու և վերջնական համաձայնության բերելու Ալբերտի հիշատակին նվիրված անկյան ձևն ու տեսքը։ Տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտված են։
Իսկ Գառնիկ Դանիելյանին խորհուրդ կտամ շարունակել Երևանի փողոցներում չափչփել ու, ինչպես ինքն է ասում, մերժել «Ալիևյան սահմանադրությունը»։ Իսկ պարապ ժամերին՝ չխոսել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն։
Որովհետև հերոսների հիշատակը շահարկման թեմա չէ»,- գրել է Ազարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր այն վայրերից մեկը, որ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաև ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջև։
Սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ, երբ հերթական անգամ այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել էին ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի էին եկել, երբ հայտնաբերել էին, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ հավանաբար նկարը հեռացվել էր սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։
Ով էր նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէր, բայց շատերի մոտ կար կարծիք, որ նկարը հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«Ցավալի է, որ նման լեգենդ դարձած հերոսների նկարները հեռացնում են։ Բայց ինչքան էլ հեռացնեն, միևնույն է, հո չեն կարող մեր սրտից, մեր հոգուց, մեր տներից էդ հերոս տղերքին ջնջել։ Պարզապես երևույթն է վատ։ Իսկ եթե կարդարանան, թե երևանցիների պահանջով են դա անում, որպեսզի քաղաքի արտաքին տեսքը մաքրվի, ապա դա արդարացում չէ։ Քաղաքի ամեն անկյունում պիտի շատ լավ էդ հերոս տղերքի նկարները լինեն, անգամ նրանց կատարած սխրագործությունների մասին ցուցանակեր մի քանի լեզուներով»։
Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի