211652_close_icon
views-count7718 դիտում article-date 11:09 02-01-2021

Արթուր Դավթյան․ Պետք է ուժեղանանք, հզորանանք, որ մեր երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն. Sport.News.am

Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից է: Ռազմի դաշտում չի եղել, բայց պատմում է, որ 44 օր տեւած պատերազմի օրերին իր կյանքի ամենամեծ սթրեսն է ապրել: Հույս ունի, որ իր եւ իր նման երիտասարդների միջոցով հնարավոր է Հայաստանը հզորացնել: Տոկիոյում գերնպատակը լինելու է ամեն գնով մեդալով վերադառնալը: Արթուր Դավթյանը [url=https://sport.news.am/arm/news/118162/?fbclid=IwAR0nTJjK695g4BiCZ1YWtvm0Dff3MuXY2KFZN9AplGn_1-mkySlcMlCbtxw]NEWS.am Sport[/url]-ի համար ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել պատերազմի, Հայաստանի ապագայի եւ հետպատերազմյան ծանր հոգեբանական վիճակից դուրս գալու իր տեսլականի մասին: Հիժեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր: Նա սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Տոկիոյում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մրցաշրջան-2020... 2020-ը շատ վատ տարի էր: Վատ էր առհասարակ եւ մարզական առումով: Համավարակի պատճառով բազմաթիվ մրցումներ բաց թողեցինք: Մասնակցեցինք ընդամենը երկու մրցաշարի՝ Ուկրաինայի եւ Վորոնինի գավաթներ: Մրցումներ շատ ունեինք 2020-ում, բայց քանի որ Եվրոպայի առաջնություն չէինք մասնակցելու Բաքվում տեղի ունենալու պատճառով, մեր բյուջեում շատ էր գումար մնում: Ոոշված էր, որ շատ մրցաշարերի պետք է մասնակցենք: Համավարակը բոլոր մեր ծրագրերը խառնեց: Եվրոպայի առաջնությունը Բաքվում պետք է անցկացվեր, մենք հրաժարվեցինք: Պատերազմը սկսվելուն պես Եվրոպայի առաջնությունը Ադրբեջանից տեղափոխեցին Թուրքիա, որին եւս հրաժարվեցինք մասնակցել: Մենք ուզում էինք մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ արեցինք, որ չմեկնեցինք: Դեկտեմբերի 7-ին պետք է մեկնարկեր առաջնությունը: Մասնակցել են քիչ երկներ, ուժեղները չեն մասնակցել: Ի դեպ, Ադրբեջանին թույլ չեն տվել մասնացել: Թիմը կորոնավիրուսի թեստ է հանձնել, երեք մարմնամարզիկի մոտ դրական պատասխան է եղել եւ ամբողջ թիմը հանել են մրցումներից: Հետաքրքիր էր, որ Թուրքիայում Ադրբեջանին թույլ չտվեցին մասնակցել, ոչինչ չարեցին, այդ 3 մարզիկի պատճառով ամբողջ թիմը հանեցին: Պատերազմ... Անդառնալի ցավ ապրեցինք 2020 թվականին: Պատերազմը անբուժելի վերք թողեց բոլորիս սրտերում: Պատերազմի օրերին կյանքիս ամենամեծ սթրեսը ապրեցի: Կյանքում չգիտեի՝ սթրեսն ինչ է: Մարզական անհաջողությունների ժամանակ էի սթրես տանում, որ վատ էին հանդես գալիս, ինձ համար դեպրեսիա էր, ծանր էի տանում: Այդքանով գիտեի՝ ինչ բան է սթրեսը: Բայց պատերազմի օրերին ապրածս չեմ համեմատի ոչնչի հետ: Պատերազմ բառն արդեն ու այսուհետ բոլորիս մոտ միայն ցավի զգացում է առաջացնելու: Բոլոր նահատակվածները մեր եղբայրներն են, ինձ համար նրանք բոլորն այլեւս իմ հարազատներն են: Ես մեծ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ՝ մեր ազգը ինչ սգի, ցավի ու տառապանքի մեջ է: Մենք հզոր ազգ ենք, պայքարող ու հաղթող ազգ են: Պատերազմում մենք չպետք է պարտվեինք: Սպորտում, մյուս ոլորտներում կարող ենք պարտվել, զիջել, բայց կռվի դաշտում մենք չպետք է պարտվեինք: Այս ընթացքում որեւէ պահ չեմ մտածել երկրից հեռանալու մասին: Ես պատասխանատվություն ունեմ իմ երկրին նոր ու մեծ հաղթանակներ պարգեւել: Հիմա մենք բոլորս ավելի շատ ենք պետք մեր երկրին, քան երբեւէ: Եթե նախկինում շատ պահանջներ ունեինք, որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ դահլիճ, մարզագույք, թոշակ եւ այլն, հիմա ոչինչ չենք կարող ուզել, պահանջել: Այդքան զինվոր զոհվեց, այդքան զինվոր վիրավորվեց, թող նրանց տան գումարներ, ապահովեն լավագույն պայմաններով, բոլոր անհրաժեշտ պարագաներով: Եթե մեզ ինչ-որ բան պետք է տան, ավելի լավ է՝ զոհված զինվորների ընտանիքներին, վիրավոր զինվորին տան: Հիմա պետք է բոլորս միասնական լինենք, օգնենք միմյանց, որ կարողանանք վերականգնվել: Պատերազմից հետո... Պատերազմն ինձ զայրացրել է, ավելի շատ տրամադրել իմ գործում լինել հաղթող, իմ սպորտում լինել Հայաստանի անունը բարձրացնող: Հաղթելու ու բոլոր մրցաշարերից հաղթանակով վերադառնալու նպատակս հիմա ավելի է շատացել, ապացուցել, որ մենք ուժեղ ենք: Ադրբեջանը ոչ հավասար պայմաններում է մեզ հաղթել: Մենք ավելի ուժեղ ենք եւ պետք է ապացուցենք դա, ինչպես սպորտում, այնպես էլ մյուս ոլորտներում: Մանրամասները՝ [url=https://sport.news.am/arm/news/118162/?fbclid=IwAR0nTJjK695g4BiCZ1YWtvm0Dff3MuXY2KFZN9AplGn_1-mkySlcMlCbtxw]Sport.News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր