211652_close_icon
views-count110118 դիտում article-date 21:31 01-01-2021

Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ 24-ամյա վարորդը Mercedes-ով, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի այլ գոտում․ վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Մախմուդյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Մախմուդյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։ Քանի որ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը, դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Ու եթե պատասխանատուները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքները, ապա վթարը տեղի չէր ունենա։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև նույն բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր