53038 դիտում
14:14 28-12-2020
Արտակարգ իրավիճակ «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում ռումբ է դրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ոստիկանության, Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Ոստիկաններն ու փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նաև տաք հետքերով պարզել են, որ ահազանգի հեղինակը Երևանի 47-ամյա բնակիչ է, ով նշված կետրոնում «սուր հոգեշարժական գրգռվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտներից է։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
16342 դիտում
11:16 24-05-2014
Արտակարգ իրավիճակ Պրոսպեկտի Փակ շուկայում. ժամանել են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ