211652_close_icon
views-count90034 դիտում article-date 13:15 17-05-2016

Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում: Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների լողավազանի մեջ և հրաժարվում է դուրս գալ: Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից: *** 14:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան կնոջը դուրս բերել լողավազանից, ում տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելով՝ տեղափոխեցին հիվանդանոց: Այդ կինը անընդհատ գոռում էր, որ իրեն ասել են, որ պետք է վերանա հին աշխարհը և իր միջոցով կառուցվելու է նոր աշխարհ: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ կինը 54-ամյա Արմինեն Առաքելյանն է, ում տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր