211652_close_icon
views-count941 դիտում article-date 14:00 27-12-2020

Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 10 հազար զինամթերք է հայտնաբերվել. ՌԴ ԱԻՆ

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող ՌԴ ԱԻՆ աշխատակիցներն ավելի քան 10 հազար զինամթերք են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը: «ՌԴ ԱԻՆ «Լիդեր» ստորաբաժանման մասնագետները Լեռնային Ղարաբաղում շուրջ 53 հա տարածք են ականազերծել»,- նշված է ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունում: Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր