Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի հետ քննարկել է ականազերծման հարցը
Օկուպացված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնեցնելու տարածքի ականազերծման շուրջ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ տեղեկագրին:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ հարցերի համաձայնեցման նպատակով»,- ասվում է տեղեկագրում։
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար։