2836 դիտում
11:39 19-12-2015
ԱԱԾ-ն hամացանցում իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում հակառակորդի կողմից իրականացվող ի՞նչ վտանգներ է վնասազերծել եւ զարհուրելի դեպքեր բացահայտել
Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամեն ինչ անում են՝ գոնե չնչին տեղեկություններ կորզելու համար մեր Զինված ուժերի մասին: Այդ նպատակով նրանք սկսեցին ակտիվորեն կիրառել համացանցի հնարավորությունները և այդ մեխանիզմը շարունակում է գործել մինչ օրս: Այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ասել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Երևում է` հատկացված փողերը չեն ծառայել իրենց նպատակին, այլ գնացել են ոմանց գրպանները, դրա համար էլ մինչև վերջ ուզում են ցույց տալ, թե իբր օրնիբուն աշխատում են այս ուղղությամբ: Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այն, ինչ ձեռք են բերել, գրեթե ամբողջությամբ մեր մատուցած տեղեկատվությունն է: Եվ եթե իրենք իրենց սպաներին պարգևատրում են դրա համար, ապա դա իրենց գործն է:
Հակահետախուզության և ռազմական հակահետախուզության մարմինների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից օգ-տագործվող մի շարք պրոֆիլներ, որոնցով իրականացվում էր հետախուզական-քայքայիչ գործունեություն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ: Համացանցում իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտվել և կալանավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի երկու քաղաքացիներ:
Զարհուրելին այն է, որ նրանք, չունենալով տվյալներ հայթայթելու հնարավորություն, այդ ստորացուցիչ գործին փորձել են ներքաշել սեփական զավակներին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ծառայող է, իսկ մյուսը պատրաստվում էր անցնել ծառայության: Զինծառայող որդին, ի հեճուկս ծնողի այդ դավադիր քայլի, ցուցաբերելով իսկական սպային վայել զգոնություն և հասկանալով, որ դա կարող է հակառակորդի լարած ծուղակ լինել, մերժել է ծնողի խնդրանքը:
Ռազմական հակահետախուզության ստորաբաժանումների կողմից զգալի աշխատանք է տարվել նաև զորակոչերի ընթացքում կոռուպցիոն դրսևորումների ի հայտ բերման ուղղությամբ:
Մասնավորապես, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել, կանխվել ու խափավել են տարբեր բժշկական կենտրոնների աշխատողների կողմից կաշառքի դիմաց առանձին զինակոչիկների հիվանդության կեղծ եզրակացություններ տրամադրելու և ծառայությունից ազատելու դեպքեր: Նման երկու հանցավոր խմբերի գործունեության բա-ցահայտման ընթացքում պարզվել է, որ հիվանդության կեղծ ախտորոշումներ են տրամադրվել 18 զինակոչիկների: 4 այսպես կոչված բժիշկներ և 2 զինակոչիկներ ձերբակալվել են, և նրանց համապատասխան մեղադրանքներ են առաջադրվել:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գծով ևս արդ-յունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն էր:
Դա տեղի ունեցավ շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի, իսկ հիմնական մշակումը վարել են Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման և ոստիկանության հետ համագոր-ծակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետևանքներ կարող էին առաջանալ: Քաջ գիտակցելով, որ հան-ցախմբի անդամները մինչև ատամները զինված են` միջոցառման մասնակիցները գործեցին սեփական կյանքը վտանգելով, մի պահ անգամ չվարանելով ու չընկրկելով սպառնալիքի առաջ, և բարձր պատ-րաստվածության շնորհիվ խուսափելով նույնիսկ չնչին մարմնական վնասվածք հասցնելուց և ստանալուց:
Եվ հիմա այստեղ, իմ ծառայակից ընկերների ներկայությամբ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Ալֆա>> հատուկ ստորաբաժանման հրամանատարությանն ու մարտիկներին, ովքեր մասնակցություն են ունեցել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը:
Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմա-նադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչև հիմա ահաբեկչական բնույթի որևէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության և իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել: Բայց դա ամենեևին չի նշանակում, թե այդպիսի փորձեր չեն ձեռնարկվել: Նշեմ միայն, որ մեր կողմից հավաստի տեղեկություններ են ստացվել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցած օտարերկրյա մի շարք քաղաքացիների մասին, որոնց մուտքը Հայաստան ժամանակին փակվել է:
Ազգային անվտանգության մարմինները շարունակում են այդ բնագավառում ակտիվ համագործակցությունը ինչպես Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ` այլ միջազգային կառույցների և գործընկեր հատուկ ծառայությունների հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
13:48 22-11-2024
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել Հոլոդոմորը
409 դիտում
13:32 22-11-2024
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
547 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով