1282 դիտում
14:24 25-12-2020
Կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության մինչև 90 տոկոսին. Էնթոնի Ֆաուչի
ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով առաջավոր փորձագետ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության մինչեւ 90 տոկոսին:
Ֆաուչին New York Times-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ աստիճանաբար մեծացնում է կոլեկտիվ իմունիտետի ցուցանիշների իր գնահատականը: Նրա կարծիքով՝ ամերիկացիներն արդեն կարող են գիտակցել, որ նորմալ կյանքի վերականգնումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել, քան ենթադրվում էր, եւ ավելի ու ավելի քիչ ամերիկացիներ են հայտնում, որ պատվաստանյութերին թերահավատորեն են վերաբերվում:
Ֆաուչին ասել է, որ պատվաստման այս մակարդակում «մենք կստեղծենք իմունիտետի հովանոցը: Այն կարող է պաշտպանել անգաամ խոցելիներին, որոնք չեն պատվաստվել»:
Հիվանդությունը որքան ավելի շատ վարակիչ է, այնքան պատվաստման բարձր մակարդակ է պահանջվում կոլեկտիվ իմունիտետի շեմին հասնելու համար: Օրինակ՝ կարմրուկը, որը համարվում է աշխարհում ամենավարակիչ հիվանդությունը, պահանջում է ոչ պակաս 90 տոկոսանոց կոլեկտիվ իմունիտետ:
Ֆաուչին նշել է, որ փորձագետներն իրականում, հավանաբար, չգիտեն պատվաստման ինչպիսի մակարդակ է անհրաժեշտ կոլեկտիվ իմունիտետի համար, իսկ 60-ից մինչեւ 70 տոկոս նախնական գնահատականները հիմնված էին վաղ տվյալների վրա: «Մենք իսկապես չգիտենք, թե իսկական թիվը որն է: Ես կարծում եմ, որ իրատեսական միջակայքը կազմում է 70-ից մինչեւ 90 տոկոս»,- ասել է Ֆաուչին:
Նմանատիպ նյութեր
921 դիտում
09:13 27-10-2020
Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի․ «Ամերիկայի ձայն»
1956 դիտում
14:58 14-02-2021
ԵՀ-ում հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստի մինչև սեպտեմբերի 21-ը
1571 դիտում
17:06 21-02-2021
Մեծ Բրիտանիայում մտադիր են մինչև հուլիսի վերջ պատվաստել բոլոր չափահասներ բնակիչներին
Այս բաժնից
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
946 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել