211652_close_icon
views-count1538 դիտում article-date 17:06 21-02-2021

Մեծ Բրիտանիայում մտադիր են մինչև հուլիսի վերջ պատվաստել բոլոր չափահասներ բնակիչներին

Tert.am-ը գրում է. Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավորություն ունեն մինչև հուլիսի վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստում առաջարկել երկրի բոլոր չափահաս բնակիչներին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այժմ մեր նպատակն է լինելու պատվաստում առաջարկել բոլոր չափահաս բնակիչներին: Միևնույն ժամանակ ավելի խոցելի բնակիչներին կառաջարկվի ավելի շուտ պատվաստվել»,- ասել է Ջոնսոնը:  

Խոսքը բնակչության 80 տոկոսի կամ 54 մլն մարդու մասին է: Երկրի բնակչությունը կազմում է 67 մլն: Ներկա պահին երկրում 17 մլն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Միացյալ Թագավորությունում երկու պատվաստանյութ են կիրառվում՝ գերմանա-ամերիկյան Pfizer/BioNTech ընկերության և բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը:

Կորոնավիրուսով երկրում վարակվածների թիվը գերազանցել է 4.1 մլն-ը, որից ավելի քան 120 հազարը՝ մահվան ելքով:

Նմանատիպ նյութեր