23924 դիտում
15:01 23-12-2020
Բազմաթիվ սյունեցիներ հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց և վանկարկում են՝ դադարեցրե՛ք Հայաստանի ողնաշարը կոտրողի ապօրինի հրամանները կատարել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1,5 ժամ է Սյունիքի մարզի մեծ թվով բնակիչներ հավաքվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչական շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի Քննչական կոմիտեն դադարեցնի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդումները։
Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են, որ ճանապարհը փակվել է։
Նրանք 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը և տեղում կատարեցին փոքրիկ ակցիա, որի ժամանակ վանկարկում էին՝ «Մանվել Փարամազյանն ու Առուշ Առուշանյանը մերօրյա նժդեհներն են, նրանք պայքարում են Հայաստանի ողնաշարը համարվող Սյունաց աշխարհի համար, քանի որ հենց Սյունիքից է նաև կախված հայ ժողովրդի անվտանգության ապահովումը։ Մենք «Ո՛չ» ենք ասում ներկա վարչակազմին, իշխանություններին, քանի որ նրանք, պարզվեց՝ ոչ թե հող պահող են, այլ հող հանձնող։ Մեզ ոչինչ չի ընկճի։ Եվ ողջ Սյունաց աշխարհը առաջնորդվում է չարենցյան հայտնի խոսքով՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»։
Ակցիայի մասնակիցները ծափերով դիմավորեցին Քաջարանի և Գորիսի քաղաքապետերին, ովքեր որոշ ժամանակ անց հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ մտան Քննչական կոմիտե։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+