4582 դիտում
16:59 28-06-2022
Կանխել զինծառայողների մասնակցությամբ ավտովթարները, կատարել սմարթֆոնների արգելքի հրամանները. Սուրեն Պապիկյանի հանձնարարականները
Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։
Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։
Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր
2358 դիտում
17:12 14-05-2022
Անհեթեթություն է. ՊՆ-ն՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Այս բաժնից
469 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են