1038 դիտում
12:31 21-12-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ
Դեկտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 44 հրդեհի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 119 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:
Արձանագրվել է թունավորման 16 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
13:07 30-11-2020
Գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
1308 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
1129 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
Այս բաժնից
640 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
802 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան