1141 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 13-19-ն գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, երկու փլուզման, մեկ որոնողափրկարարական, մեկ ջրահեղձման դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, ինչպես նաև 64 կենցաղային կանչ. տուժել է 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Արձանագրվել է թունավորման չորս դեպք. տուժել է յոթ քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
12:48 07-12-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ
1320 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
2733 դիտում
11:32 04-05-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը