ՌԴ խաղաղապահ առաքելության թեժ գիծը ստացել է 494 անհետ կորած զինծառայողի մասին ահազանգ
Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանմանը կից թեժ գծի գործարկումից հետո մինչ այժմ ստացվել է 494 անհետ կորած զինծառայողի մասին տվյալ։
Այդ մասին տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ առաքելության տելեգրամի ալիքը։
Ըստ աղբյուրի, տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության ստորաբաժանումներին։