211652_close_icon
views-count116521 դիտում article-date 14:13 10-04-2016

Թշնամու հետ մարտերի ընթացքում անհետ կորած զինծառայողի հարազատների հուզիչ խնդրանքը` կորած զինծառայողի իրերը գտնողին

Թալիշում մարտերի ժամանակ անհետ կորած զինծառայողների թվում է նաեւ Արգիշտի Գաբոյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր որդին` Արշակ Գաբոյանը: Հորեղբոր որդին պատմեց, որ Արգիշտիի փոքր եղբայրը գնացել է Թալիշ` գոնե եղբոր իրերը՝ հագուստները, լուսանկարների ալբոմը վերցնելու: Ճանպարհին` հետ գալուց, Եղեգնաձոր-Վայք ճանպարհահատվածում մեքենան խափանվել է եւ ստիպված են եղել մեքենան դատարկել, որ վերանորոգեն: Հասնելով Արթիկի Մեծ Մանթաշ գյուղ` տեսել են, որ Արգիշտիի իրերը չկան: Հավանաբար, պատահաբար ընկել է ու չեն նկատել: Հարազատները խնդրում են Արգիշտիի իրերը գտնողին` հետ վերդարձնել դա: Այս պահին նրանց համար շատ թանկ է եւ որոշ չափով սփոփանք: Պայուսակի մեջ եղել են անձնական իրերն ու լուսանկարների ալբոմը։ Գտնողին խնդրում ենք զանգահարել նրա հորեղբոր որդուն` Արշակ Գաբոյանին 093 50 09 44 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրությունը միանում է նրանց աղոթքներին եւ ցանկանում, որ բոլոր անհետ կորածները ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:

Նմանատիպ նյութեր