6790 դիտում
11:02 15-12-2020
«Արեւմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրում է․
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն, իհարկե, դատարկ փամփուշտով կրակոց էր։
Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի։
Ռուսաստանն Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել եւ դաշտի ընտրությունը կկատարի ըստ գլոբալ աշխարհաքաղաքան խաղի լոկալ դրսեւորումների։
«Արեւմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով։
Սակայն պատերազմի ընթացքում Արեւմուտքի գործած բազմաթիվ սխալները եւ չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ Արեւմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։
Բայց անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչեւ մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ եւ վստահելի աշխատող նոր իշխանություն։
Հայաստանը այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, իդեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։
Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի եւ դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլեւ իրականում Հայաստանի եւ Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց։
Հենց հաջորդ պատմական ոլորանին Հայաստանը կարող է ընկնել ձորը, ուստի օր առաջ պետք է փոխել մեքենան փախցրած, ջարդուփշուր արած, անսթափ եւ 5000 հոգի տակը գցած խելագարին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն, իհարկե, դատարկ փամփուշտով կրակոց էր։ Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1024 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
985 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
754 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»