5869 դիտում
23:17 18-07-2019
Նման հանդիպումներն, իրոք, նոր լիցք են հաղորդում, նոր գաղափարներ ծնում, խնդիրների լուծման նոր տարբերակների շուրջ մտածելու տեղիք տալիս.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Հուլիսի 17-ին այցելեցի Մարտունու շրջանի Հերհեր, Մաճկալաշեն եւ Սոս գյուղերը եւ հանդիպեցի համայնքների ներկայացուցիչների հետ:
Այս երեք համայնքներն ունեն շատ ընդհանրություններ, միեւնույն ժամանակ բոլորն էլ յուրահատուկ են:
Խոսեցինք գյուղերում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Չշրջանցեցինք նաեւ պետականաշինության, ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտները:
Բոլոր երեք գյուղերն էլ մեծ ավանդ ունեն Արցախյան ազգային-ազատագրական պայքարում, տվել են անդառնալի կորուստներ, սակայն շարունակում են ապրել ու արարել:
Դժբախտաբար, գյուղերը դեռեւս չեն հասել իրենց երբեմնի սոցիալ տնտեսական զարգացման աստիճանին:
Եվ այսօրվա դրությամբ, եթե չմշակվի գյուղի զարգացման նոր ռազմավարություն, դինամիկ զարգացում ակնկալելը կլինի անիրատեսական:
Այս հարցերի մասին ես կխոսեմ մոտակա օրերին իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
Ընդհանուր առմամբ, հանդիպումներն անցել են բավականին ակտիվ եւ կառուցողական:
Նման հանդիպումներն, իրոք, նոր լիցք են հաղորդում, նոր գաղափարներ ծնում, խնդիրների լուծման նոր տարբերակների շուրջ մտածելու տեղիք տալիս:
Շնորհակալություն եմ հայտնում Հերհեր, Մաճկալաշեն եւ Սոս համայնքների բոլոր ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության եւ անմիջական քննարկումների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+