952 դիտում
20:07 23-02-2024
ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում,որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։
Ի՞նչն է զարմանալի։
Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է,թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։
Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։
Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին,Շոլցին ու Մակրոնին մերսի կասի,վաղն էլ ՝ Էրդողանին սալամ,իսկ Ալիեւին՝ կարդաշ։
Բայց դուք էիք չէ,հարգելի ռուս գործընկերներ,ասում՝ «он- не предатель»։
Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում,որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են,իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։
Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։
Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։
Դիմադրության շարժման ժամանակ, երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր ,Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։
Դա սիգնալ էր, որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին, այլ՝ նիկոլիստներին։
Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։
Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։
Հիմա ոչ թե տպավորվում է,այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։
Դա Նիկոլն է, որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։
Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։
Համոզված եմ,որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա։
Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։
Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։
Բայց մեզ նոր դաշինք է պետք.առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք,որը հիմնված պետք է լինի նախ եւ առաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։

Նմանատիպ նյութեր
6754 դիտում
11:02 15-12-2020
«Արեւմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը․ Արմեն Աշոտյան
952 դիտում
13:42 27-11-2023
Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ. Շարմազանով
934 դիտում
09:52 02-06-2024
Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով
Այս բաժնից
1159 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1462 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ