211652_close_icon
views-count487 դիտում article-date 16:42 05-11-2026

Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են մտավորականների հետ: Լրագրողների հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշեց, որ հաճելի էր տեսնել ընդդիմադիր կուսակցություններին համախմբված՝ կարևոր օրակարգի շուրջ. «Կարծում եմ՝ դա նույնիսկ շատ վաղուց պետք է լիներ, հատկապես որ օրակարգը հենց մեր ինքնիշխանության, Սահմանադրության հետ է կապված, նաև մեր եկեղեցու պաշտպանության»:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար իշխանությունների ցանկացած հանրաքվեին եւ մնացած քայլերին, այս մասին էլ նշեց, որ թե՛ քարոզարշավի, թե՛ ընտրությունների ժամանակ գործընթացները չեն եղել արդարության սահմաններում, գործի են դրվել իշխանական լծակները. «Անարդարությունը անարդարություն կբերի, իսկ արդարությունը՝ արդարություն, և մենք հենց այդ նպատակով ենք համախմբվում: Մենք հանունի համար ենք պայքարում՝ հանուն հայի, հանուն Հայաստանի, հանուն մեր ազգային ինքնության, մեր մշակութային ժառանգության… Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, հայի ինքնությունը պիտի հաղթի…»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր