211652_close_icon
views-count41099 դիտում article-date 20:56 14-12-2020

Երիկամների լուրջ խնդրով զորակոչված 19-ամյա Արմենը զոհվելուց 2 օր առաջ զինակից ընկերների համար խաչեր էր պատրաստել

19-ամյա Արմեն Բաբելյանը մեկ տարի ուշ է զորակոչվել բանակ՝ երիկամների խնդրի պատճառով: 2020 թ.-ի հուլիսի 20-ին առանց որևէ բուժումների կամ հետազոտման մեկնել է ծառայության՝ Արցախի Մարտունի 2: Նոյեմբերի 8-ին՝ ծառայությունից 4 ամիս անց, Ա. Բաբելյանը քաջաբար զոհվեց հանուն հայրենիքի: Հարազատները նրա մարմինը գտել են միայն նոյեմբերի 11-ին: Թեժ մարտի ժամանակ նա գլխի վիրավորում է ստացել, գտնվելով շրջափակման մեջ: Արմենի հարազատները նշում են, որ նա շատ բարի անձնավորություն էր, բոլորին հասնող: Վիրավրումից ընդամենը 2 օր առաջ զանգահարել է հարազատներին և ասել, որ ամեն ինչ շատ լավ է, իսկ ինքը տղաների համար խաչեր է պատրաստում: Արմենը զոհվեց հանուն իր հայրենիքի, հանուն իր ընտանիքի, հանուն բոլորիս.. Փա՛ռք բոլոր նահատակված հերոսներին...

Նմանատիպ նյութեր