115708 դիտում
16:03 13-06-2021
Արտյոմ Հարությունովի և նրա ընկերների նախաձեռնությամբ Աջափնյակում բացվեց «Մեր թրերը դարձան խաչեր» եռախաչ համալիրը. ներկա էին լեգենդ դարձած հերոսների հարազատներն ու զինակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտյոմ Հարությունովի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ և նրա ընկերների նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 13-ին, Աջափնյակ վարչական շրջանում բացվեց «Մեր թրերը դարձան խաչեր» եռախաչ համալիրը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն վաղ առավոտվանից նշված վայրը մարդաշատ էր, ասեղ գցելու տեղ չկար:
Ներկա էին Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած Աջափնյակ համայնքի զոհված ու լեգենդ դարձած հերոսների հարազատներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հարազատներ, ընկերներ, զինակիցներ:
Մինչ Եռախաչ համալիրի բացման առթիվ հերոսների որդիները կարմիր ժապավենը կկտրեին, միջոցառումը վարողը հանրությանը ներկայացրեց, թե ովքեր են այս վեհ գաղափարի հեղինակները և զոհվածների հարազատների անունից շնորհակալանքի խոսք ուղղեց Ա. Հարությունովին ու նրա ընկերներին, որից հետո հոգևոր հայրերը կատարեցին խաչքարերի օծման արարողություն և լեգենդ դարձած հերոսների հարազատները, ընկերներն ու զինակիցները ծաղիկներ խոնարհեցին:
Միջոցառմանը կենդանի կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգիչ Ներսիկ Իսպիրյանը, ում երգերի ժամանակ շատ մայրեր չէին կարողանում զսպել իրենց արցունքները ասելով որ այս արցունքները նաև հպարտության արցունքներ են:
«Այս արցունքներով մենք ողջ աշխարհին ներկայացնելու ենք, որ հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել, նրանք մինչև կյանքի վերջ կանգնած են եղել Արցախն ու Հայաստանը ներնգ թշնամու ոտնձգություններից պահելու գործում:
Շնորհակալություն գաղափարի հեղինակներին, շնորհակալություն Արտյոմ Հարությունովին, նրա ընկերներին, ովքեր իրենց քայլով եռախաչ համալիրը դարձրեցին մեզ համար սրբավայր:
Ամեն անգամ, այցելելով այս վայր, անուն առ անուն հիշելու ենք բոլոր նահատակված հերոսներին ու ի լուր աշխարհի ասելու ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 622+
622+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)