211652_close_icon
views-count19354 դիտում article-date 22:44 12-12-2020

WarGonzo. Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական գոտին

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը: «Ըստ @wargonzo-ի աղբյուրների՝ Հադրութի շրջանի գյուղերից մեկը Ադրբեջանի ԶՈւ գրոհային ջոկատների կողմից, այնուամենայնիվ, հաջողվել է գրավել: Այլ բնակավայրերի համար հենց հիմա մարտեր են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական գոտին: «Նրանք իրենց պահանջները հիմնավորել են հետեւյալ կերպ.«Զոհերից խուսափելու համար»: Հետո նրանք փոխանցել են, որ գրոհայինները Խցաբերդը մինչեւ առավոտ վերցնելու առաջադրանք ունեն: Այս մասին Հադրութի ռազմաճակատից հայտնում են wargonzo-ի աղբյուրները»,- նշում է WarGonzo նախագիծը:

Նմանատիպ նյութեր