211652_close_icon
views-count11714 դիտում article-date 13:57 05-02-2017

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը: 2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին: [b]ՀՀ ՊՆ[/b]

Նմանատիպ նյութեր